ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Ասում են՝ ՔՊ-ական գիտակից հատվածը սկսել է չարաշահել ալկոհոլը

Ասում են՝ ՔՊ-ական գիտակից հատվածը սկսել է չարաշահել ալկոհոլը
15.10.2025 | 10:52

Նիկոլ, խաբար ես չէ՞, որ Թուրքիայի, Ադրբեջանի և մի շարք թյուրքական երկրների բարձրաստիճան ներկայացուցւչներ այդպես էլ չեն հասկանում, որ «Զանգեզուրի միջանցք» չկա: Այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում ու չեն հարգում, նույնիսկ չեն էլ վախենում:

ՈՒրեմն, Նիկոլ ջան, մինչ դու (չուժոյ պախմել) Շարմ էլ Շեյխի «խաղաղության» գագաթնաժողովում, Պակիստանի վարչապետին, հիշեցնում էիր, որ վերջերս դիվանագիտական հարաբերությունների մասին ինչ-որ թուղթ եք ստորագրել, այդ նույն ժամանակ Իսլամաբադում տեղի է ունեցել հետևյալը (14․10․2025-ին)․

Ադրբեջանի խորհրդարանի նախագահը, եռակողմ հանդիպման բացման արարողության ժամանակ, նշել է որ «Թրամփի երթուղի» ծրագրի իրականացմամբ Զանգեզուրի միջանցքը Եվրասիայի կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա»։

Իսկ Թուրքիայի խորհրդարանի խոսնակը, նույն հանդիպման ընթացքում ասել է. «Զանգեզուրի միջանցքի գործարկումը կխթանի տարածաշրջանի երկրների միջև տնտեսական և քաղաքական սերտ կապերը և կբարձրացնի նաև Միջին միջանցքի ռազմավարական նշանակությունը»։

Հիմա ի՞նչ է սա նշանակում.

քո հերթական, աղետաբեր խաբեութու՞նն է սեփական ժողովրդին, թե՞ «խաղաղության» անվան տակ նոր բախում հրահրող հարևանների անհարգալից վերաբերմունքն է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:

Երկու դեպքում էլ շատ վատ է:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ.

Չգիտեմ ճիշտ է, թե չափազանցված, բայց ասում են՝ իրավիճակի անելանելիությունից ու անհեռանկարայնությունից դրդված, ՔՊ-ական գիտակից հատվածը սկսել է չարաշահել ալկոհոլը:

Դիտվել է՝ 2943

Մեկնաբանություններ